Posted in 2021-2022 ուստարի, 5 տարեկաններ, Ուսումնական նյութ, Ուսումնական նյութեր, Բառուսուցում

Բառախաղ

Ինքնաշեն խաղի միջոցով, որը պատրաստել էինք մեկանգամյա օգտագործման բաժակներից և թղթին տպված տառերից, նոր խաղ կազմակերպեցինք: Կարծում եմ՝ արդյունավետ և հետաքրքիր է, քանի որ զարգացնում է թե՛ ուշադրությունը, թե՛ տառաճանաչության համար նոր մեթոդ է: Սովորողները ոգևորությամբ էին սպասում, թե ում է հյուր գնալու բառը:

Մտահաղացումը, ֆիլմը՝ Քրիստինե Գրիգորյանի

Posted in 2021-2022 ուստարի, Ուսումնական նյութ, Ուսումնական նյութեր, Այլընտրանքային նկարչություն, Բառուսուցում

Ալյուրագիր

5 տարեկանները այս անգամ էլ փորձում են գրել, նկարել բառեր այլուրի վրա։ Սովորողները հաճույքով մատիկներով նկարեցին, գրեցին, ջնջեցին իրենց ճանաչած բառերը՝ խաղալով այլուրի հետ։

Posted in 2021-2022 ուստարի, 5 տարեկաններ, Հայկազյան Լեո, Հեքիաթաշարք, Ուսումնական նյութ, Ուսումնական նյութեր

Լեոյի հորինած «Պապն ու շաղգամը»

Հյուսիսային դպրոց-պարտեզի բակում սաները հեքիաթներ էին պատմում, և Հայկազյան Լեոն որոշեց «Պապն ու շաղգամը» հեքիաթի հերոսներին փոխել։

Posted in 2021-2022 ուստարի, 5 տարեկաններ, Հոկտեմբերիկ, Ուսումնական նյութ, Ուսումնական նյութեր, Ստուգատեսներ, Լավաշթխիկ

Լավաշթխիկի ծես

Սաները մասնակցեցին լավաշթխիկի ծեսին Ագարկում: Խմոր արեցին, խմորով խաղացին, երգեցին հացի մասին երգերը, հետո մոտեցան թոնրին: Տեսան, թե ինչպես են խմորը գրտնակում, բացում, դնում բաթաթի վրա և խփում թոնիրը: Հետո հաճույքով կերան տաք լավաշով բրդուճները` պանրով և կանաչիով: Իսկ ամենավերջում նույնիկ ձի վարեցինք: Սաները շատ ոգևորված, ուրախ վերադարձան դպրոց:

Continue reading “Լավաշթխիկի ծես”
Posted in 2021-2022 ուստարի, 5 տարեկաններ, Ուսումնական նյութ, Ուսումնական նյութեր, Ուսումնական նյութեր` մեր ձեռքերով

Երկրաչափական պատկերներով խաղ-ուսուցում

Հյուսիսային դպրոցի 5 տարեկանների հետ պատրաստեցինք ուսումնական խաղ՝ երկրաչափական պատկերներով։ Սաները, ուշադիր նայելով, պետք է ճիշտ տեղադրեին գունավոր երկրաչափական պատկերները։

Եվ սովորեցինք պատկերների անվանումները և խաղացինք խմբային, ուշադրության խաղ։