Posted in 2017-2018ուստարի, Հայկական զարդանախշերի ուսումնասիրություն, Ձոն նախագիծ, Ուսումնական նախագծեր, Երկարացված օրվա կազմակերպում

Տեխնոլոգիական գործունեություն

Երկարացված օրվա կազմակերպում

Երկարացված օրվա ընթացքում ճամբարականների հետ սկսեցին հետաքրքիր տեխնոլոգիական գործունեություն: Աղջիկները սովորում էին ասեղնագործել, իսկ տղաները գեղեցիկ նախշեր էին ստանում փայտիկների, թելերի միջոցով: Աշխատանքը շարունակական է լինելու:

Posted in 2017-2018ուստարի, «Մուտքի » ճամբար, Հայկական զարդանախշերի ուսումնասիրություն, Հունվարյան նախագիծ, Ուս. ճամփորդություններ, Ուսումնական նախագծեր, Ուսումնական նյութ

Գորգածործությունը մեր օրերում

2800 խնդրով Երևան

Օրեր առաջ Հյուսիսային դպրոցի ճամբարականներով այցելեցին Քոլեջ` ուսումնասիրելու գորգ գործելու արվեստը: Շրջեցինք գորգագործության սրահով, իմացանք գորգի մեջ օգտագործվող հիմնական գույները, փորձեցինք մենք էլ գորգ գործել:

«Հայկական զարդանախշեր» նախագծի շրջանակներում կազմակերպեցինք քաղաքային թափառումներ Երևանի հին փողոցներով. փնտրում էինք հայկական զարդանախշեր հին կառույցների վրա: Այցելեցինք նաև Թուֆենկյան կենտրոն, որտեղ ներկա գտնվեցինք գորգ գործելու ընթացքին:

Ջոկատավարներ` Սեդա Վիրաբյան, Աննա Ֆրանգյան, Անուշ Աթայան

Posted in 2017-2018ուստարի, «Մուտքի » ճամբար, Հայկական զարդանախշերի ուսումնասիրություն, Հունվարյան նախագիծ, Ուս. ճամփորդություններ

Այցելություն Քոլեջ

Այսօր մի խումբ ճամբարականների հետ այցելեցինք Քոլեջ` գորգագործության մասին տեղեկություններ հավաքելու համար: Շրջեցինք սրահով, տեսանք դազգահները, որի վրա գործում են գորգերը, պարզեցինք գորգի հիմանական գույները, փորձեցինք մենք էլ հյուսել, իմացանք կարևոր տեղեկություններ գորգագործության մասին:

Շնորհակալություն Թամարա Հարությունյանին, Կարինե Պետրոսյանին:

Ջոկատավարներ` Աննա Ֆրանգյան, Անուշ Աթայան

 

Posted in 2017-2018ուստարի, Հայկական զարդանախշերի ուսումնասիրություն, Հունվարյան նախագիծ

Հայկական զարդանախշերի ուսումնասիրություն

download (11)

Նպատակը-ծանոթանալ հայակական զարդանախշերին, տեխնոլոգիական հմտությունների կիրառում, զարգացում

Մասնակիցներ-տարատարիք ճամբարականներ

Ընթացք`

Ճամբարականների հետ կուսումնասիրենք զարդանախշերը, գույները, նախշերի նախապատմությունը: Կայցելենք Քոլեջ, կծանոթանանք գորգագործության համար անհրաժեշտ գործիքներին: Կկազմակերպենք ուսումնական ճամփորդություն Երևանի հին փողոցներով՝ ուսումնասիրելու հին դռների նախշերը, կայցելենք գորգագործների, հարցազրույց կվերցնենք, ներկա կգտնվենք գորգագործության ընթացքին:

Նախագծի ընթացքում կհամագործակցենք տեխնոլոգ` Տաթև Աթոյանի, Աննա Ֆրանգյանի հետ:

Արդյունքը՝ ճամբարականները կսովորեն ասեղնագործել, կստեղծեն գորգի նմուշներ, կփորձեն ասեղնագործել, գորգագործության միջոցով ստանալ հայկական զարդանախշեր: Մայիսյան հավաքին կկազմակերպենք այլընտրանաքային ցուցահանդես՝ ասեղնագործությունը քամիչների վրա: