Posted in 2021-2022 ուստարի, «Բլբլան» ռադիո, Ուս. ճամփորդություններ

Բլբլան ռադիո

5 տարեկաններն առաջին անգամ այցելեցին Հ. Մալյանի անվան թատրոն՝ ամանորյա ներկայացում դիտելու։ Իսկ ներկայացումից հետո «Բլբլան» ռադիոյին պատմեցին իրենց տպավորությունների մասին։

Posted in 2021-2022 ուստարի, «Դեկտեմբերիկ» ստուգատես, Ստուգատեսներ, Ամսիկներ, Դեկտեմբեր ամսվա նախագծեր, Դեկտեմբերյան, ամանորյա նախագիծ

«Դեկտեմբերիկ» «Ամանորյա բարեմաղթանքների» ֆլեշմոբ

Օրը՝  30.12.2021թ.

Վայրը՝ Ընտանիք, բակ, այգի…

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Պատասխանատու՝  Անուշ Աթայան

Նպատակը՝ Բանավոր խոսքի, մտքի զարգացում։

Continue reading “«Դեկտեմբերիկ» «Ամանորյա բարեմաղթանքների» ֆլեշմոբ”
Posted in 2021-2022 ուստարի, «Դեկտեմբերիկ» ստուգատես, Ստուգատեսներ, Ամսիկներ, Դեկտեմբերյան, ամանորյա նախագիծ

Ամանորյա Ասիլ-Վասիլներ

Այս շաբաթվա ստուգատեսին էլ սովորողները պատրաստեցին տոնական Ասիլ-Վասիլներ: Սկզբում թվարկեցին բոլոր բաղադրիչները, հետո, միասին խառնելով բոլոր բաղադրիչները, պատրաստեցին: Պատրաստելուց էլ բարեմաղթանք ասեցին, որ Ասիլ-Վասիլները էլ ավելի համեղ ստացվեն:

Սովորողներն անհամբեր սպասում էին իրենց ձեռքերով պատրաստած տոնական թխվածքաբլիթներին:

Posted in 2021-2022 ուստարի, Տեխնոլոգիա, կերպարվեստ, Դեկտեմբերյան, ամանորյա նախագիծ

Ամանորյա կավե խաղալիքներ

5 տարեկաններն ընկեր Ալիսի հետ դեկտեմբեր ամսվա ընթացքում պատրաստեցին կավե ամանորյա խաղալիքներ: Սկզբում կտրեցին ձևամաններով, հետո ներկեցին իրենց նախընտրած գույներով: Իսկ չորանալուց հետո նախապատրաստեցին աշխատանքները ցուցահանդես-վաճառքի:

Posted in 2021-2022 ուստարի, Մանկավարժական աշխատողների ճամբար, Աշխատանքային նախագիծ

Աշխատակարգ. դեկտեմբերի 27-30

Դեկտեմբերի 27-30, մանկավարժական ճամբար

Մանկավարժության լաբորատորիայի ուղեցույցը

Առցանց աշխատանք`

Continue reading “Աշխատակարգ. դեկտեմբերի 27-30”
Posted in 2021-2022 ուստարի, «Դեկտեմբերիկ» ստուգատես, «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ», Տեխնոլոգիա, կերպարվեստ

Դասարանը՝ արվեստանոց, ինքնաշեն խաղալիքներ

5 տարեկաններն իրենց ձեռքերով պատրաստեցին ամանորյա ինքնաշեն խաղալիքներ և ձևավորեցին խմբասենյակը: Ինքնաշեն խաղալիների համար օգտագործեցինք՝ մեկանգամյա օգտագործվող ափսեներ, ներկեր, ճյուղեր, թերեր և մեր երևակայությունը:

Posted in 2021-2022 ուստարի, Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ 20․12-24․12

Շաբաթվա նախագծերը՝

Ամանորյա ծես
Ուսումնական ճամփորդություն Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Պատանի հանդիսատեսի թատրոն․ Ռապունցելը
«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»
«Դեկտեմբերիկ» ստուգատես

Շաբաթվա ստեղծագործությունը՝ Դոնալդ Բիսեթի․ «Ցանկությունների ծառը», սովորում ենք Ամանորյա ծեսի բարեմաղթանքները

Continue reading “Աշխատանքային նախագիծ 20․12-24․12”
Posted in 2021-2022 ուստարի, «Ուսումնական ձմեռ» . նախագիծ

«Ուսումնական ձմեռ» . նախագիծ

Մասնակիցներ —  5 տարեկաններ

Ուսումնական ձմեռ-առցանց, ընտանեկան նախագծեր

Նպատակը՝

  • Բանավոր խոսքի զարգացում 
  • Երևակայության զարգացում 
  • Նկարչական հմտությունների ձևավորում
  • Ծնող+սովորող կապի ստեղծում    

Խնդիրները՝ 

Continue reading “«Ուսումնական ձմեռ» . նախագիծ”