Posted in 2021-2022 ուստարի, Ամանորյա նախագիծ

Ամանորյա ցուցահանդեսի նախագիծ

Ամանորյա կախազարդերի ստեղծում:

Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում սաները կավով գեղեցիկ, ամանորյա կախազարդեր կպատրաստեն: Սկզբում սաները կընտրեն ամանորյա կախազարդի տեսքը, հետո ընկեր Ալիսի օգնությամբ կկտրեն, փայտիների միջոցով էլ կնկարեն, կձևավորեն իրենց կախազարդերը: Վերջում ընկեր Ալիսը աշխատանքների հետևի մասում կգրի սաների անունները, որպեսզի բոլորը ունենա իրենց անհատական աշխատանքները: Իսկ վերջում սաները կհղկեն կախազարդերը և կգունավորեն:

Նոյեմբեր ամսվա ընթացքում սաների հետ պատրասել ենք նաև փայտե գդալներից տիկնիկներ: Աշխատանքները ներկայացնելու ենք ցուցահանդես վաճառքի: