Posted in 2023-2024 ուստարի, Մանկավարժական աշխատողների ճամբար, Ամանորյա ծես, Ամանորյա նախագիծ

Լույսեր, գույներ, ղողանջներ, ազդեցություններ․․․Ամանոր

Մասնակիցներ՝ սովորողներ, դասավանդողներ, ընտանեկան դպրոցներ, ծնողական համայնք

Ժամանակահատված՝ դեկտեմբեր

Իրականացման վայրեր՝ կրթահամալիր, ընտանեկան դպրոցներ, բաց հարթակներ, այլուր

Continue reading “Լույսեր, գույներ, ղողանջներ, ազդեցություններ․․․Ամանոր”
Posted in 2023-2024 ուստարի, Ուս. ճամփորդություններ, Արատես

Դպրոց բնության գրկում․ Եռօրյա ճամբարի ամփոփում

Հոկտեմբերի 18-20-ը «Հյուսիսային» դպրոցի 3-2 և 3-3 դասարանի սովորողներն իրենց ուսումնական առօրյան անցկացրեցին Արատեսի դպրական կենտրոնում։

Եռօրյա ճամբարն անվանել էինք «Դպրոց բնության գրկում»։ Ճամբարի նախագծին կարող եք ծանոթանալ՝ այստե՛ղ։

Ուսումնահայրենագիտական-ճանաչողական ճամբարի երեք օրերը շատ հագեցած էին։ Ճամբարի ընթացքում իրականացրեցինք մի շարք նախագծեր․

Նախագծերի ընթացում սովորեցինք, թե ինչպե՞ս կարելի է պատրաստել առողջ և օգտակար սնունդ, ի՞նչ է անհրաժեշտ իմանալ բնության մեջ գտնվելիս, ինչպիսի՞ վտանգներ կարող են լինել և դրանցից պաշտպանվելու մի շարք հմտություններ։ Նաև չմոռացանք պատմել երաժշտական երեկոների մասին, որի ժամանակ միասին ոչ միայն երգեցինք կիթառի հնչյունների ներքո, այլև սովորեցինք կիթառ նվագել։

Ճամփորդության առաջին կանգառը՝ Արփայի կիրճն էր, Արփա գետի երկայնքով ձգված հովիտը, որտեղ էլ ծանոթացանք Արփա գետի հետ։

Ճամբարի ընթացքում ծանոթացանք և ճանաչեցինք Արատեսյան բնությունը, բնության մեջ գտնվող թփերն ու ծառերը, քայլարշավով հասանք Արատես գետի հյուսիսային և արևմտյան կողմերում, վայելեցինք արատեսյան անձրևներն ու աշնանային գույները։

Ստորև՝ ճամփորդության մասին պատմող տեսանյութերն ու նկարաշարերը։

Դեպի Արատես

Տեսանյութը՝ Անուշ Աթայանի

Օրը սկսում էինք մեր միջավայրի խնամքով

Երեկոյան խարույկ, երաժշտություն և փոքրիկ համտես։

Continue reading “Դպրոց բնության գրկում․ Եռօրյա ճամբարի ամփոփում”
Posted in «Բլբլան» ռադիո, Ուս. ճամփորդություններ, Պապիկյան Նարե, Արատես

Բլբլան ռադիո. Արատեսի մասին

Սովորողներն ամփոփում են իրենց եռօրյա ճամփորդությունը դեպի Արատես։ Ներկայացնում են իրենց տպավորությունները, քանի որ առաջին անգամ էին մասնակցում եռօրյա ճամփորդությանը, առաջին անգամ էին հիանում Արատեսի բնությամբ։

Նախագծեր՝ Եռօրյա ուսումնական ճամփորդություն դեպի Արատես

«Բլբլան» ռադիո նախագիծ

Լոգոյի հեղինակ՝ Նազանի Հովհաննիսյան

Հաղորդավար՝ Նարե Պապիկյան

Posted in 2023-2024 ուստարի, Հաշվետվություն, Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

 Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն 2023

Աշխատանքային նախագծեր՝

Հոկտեմբերի 23-27 Մանկավարժական աշնանային ճամբարի աշխատակարգ

Աշխատանքային նախագիծ․ 16.10-20․10․2023

Աշխատանքային նախագիծ․ 09.10-13․10․2023

Աշխատանքային նախագիծ․ 02.10-06․10․2023

Իրականացրած նախագծեր՝

«Ես» ուսումնական նախագիծ

«Բլբլան» ռադիո նախագիծ

«Տիեզերք» նախագիծ

Կոմիտասյան օրեր

Ուսումնական աշուն. նախագիծ

Սովորող-սովորեցնող

Բնագիտական փորձ. սովորող-սովորեցնող նախագիծ

Մեդիահմտություն, բլոգավարում․ Սովորող-սովորեցնող

ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հարթակում 1

Հարթակում ծնողն է 2

Հարթակում ծնողն է 3

Եռօրյա ուսումնական ճամփորդություն դեպի Արատես

Հոկտեմբերյան 18-րդ մանկավարժական բաց հավաք 2023

Հոկտեմբերյան 18-րդ հավաք․ ամփոփումամփոփում

Ուսճամփորդություն՝

Եռօրյա ուսումնական ճամփորդություն դեպի Արատես

Դպրոց բնության գրկում․ Եռօրյա ճամբարի ամփոփումամփոփում

Հարթակում ծնողն է`

Հարթակում ծնողն է․ ճամփորդությունների մասին 1

Հարթակում ծնողն է․ հեքիաթաթերապիա 2

Հարթակում ծնողն է․ խոհանոցային գործունեություն 3

Continue reading ” Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն 2023″