Posted in Համագործակցային նախագծեր, Ուսումնական նյութեր` մեր ձեռքերով, Սովորող-սովորեցնող նախագիծ, Ինքնաշեն, կառուցողկան խաղեր

Ինքաշեն խաղեր

Հյուսիսային դպրոցի 1-2 դասարանի հետ պատրաստեցինք ինքնաշեն, մաթեմատիկական խաղ: Այս խաղի միջոցով 5 տարեկանները հեշտությամբ պատկերացրեցին նախորդ և հաջորդ թվերը:

Ֆիլմերը՝ Կարինե Խառատյանի

Posted in 2021-2022 ուստարի, 5 տարեկաններ, Հոկտեմբեր ամսվա նախագծեր, Հոկտեմբերիկ, Ուսումնական նյութեր` մեր ձեռքերով, Ամսիկներ, Ինքնաշեն, կառուցողկան խաղեր

«Հոկտեմբերիկ». խմբասենյակը՝ բաց-արվեստանոց, ինքնաշեն խաղ-խաղալիքներ

Այսօր 5 տարեկանների «Հոկտեմբերիկ» ստուգատեսն էր։ Սաների հետ պատրաստեցինք ինքնաշեն խաղեր: Խմբասենյակը վերածեցինք ինքնաշեն խաղաստեղծ արվեստանոցի:Սաները բաժանվեցին խմբերի, յուրաքանչյուր խումբ պատրաստեց մեկ ինքնաշեն խաղ։ Ինքնաշեն խաղերը պատրաստելուց հետո, սաները իրենց պատրաստած խաղը փոխանցեցին հաջորդ խմբին։

Continue reading “«Հոկտեմբերիկ». խմբասենյակը՝ բաց-արվեստանոց, ինքնաշեն խաղ-խաղալիքներ”
Posted in 2021-2022 ուստարի, 5 տարեկաններ, Ուսումնական նյութ, Ուսումնական նյութեր, Ուսումնական նյութեր` մեր ձեռքերով

Երկրաչափական պատկերներով խաղ-ուսուցում

Հյուսիսային դպրոցի 5 տարեկանների հետ պատրաստեցինք ուսումնական խաղ՝ երկրաչափական պատկերներով։ Սաները, ուշադիր նայելով, պետք է ճիշտ տեղադրեին գունավոր երկրաչափական պատկերները։

Եվ սովորեցինք պատկերների անվանումները և խաղացինք խմբային, ուշադրության խաղ։

Posted in 2021-2022 ուստարի, Մարմնակրթություն, Ուսումնական նյութեր` մեր ձեռքերով, Աշնանային ամենամյա բաց մանկավարժական հավաք

Ուշադրության խաղ

«Ուսումնական նյութեր՝ մեր ձեռքերով» նախագծի շրջանակներում պատրաստեցինք մարզական, ակտիվ, ուշադրությունը կենտրոնացնող խաղ։ Սաները հաճույքով մասնակցեցին այս մարզական խաղին։ Օրվա ընթացքում էլ՝ հանգստի ժամին, սիրում են խաղալ այս ակտիվ խաղը։

Ֆիլմը՝ Մանե Հարությունյանի

Posted in 2021-2022 ուստարի, Ուսումնական նախագծեր, Ուսումնական նյութեր` մեր ձեռքերով

Ուսումնական նյութեր` մեր ձեռքերով

Սաների հետ պատրաստելու ենք ուսումնական նյութեր և կիրառելու ենք:

Մասնակիցներ` 5 տարեկաններ

Նախագծի ընթացքը` ամբողջ ուսումնական տարին

Նպատակը` ուսումնական նյութերի պատրաստում

Խնդիրները`

  • Սաների ներգրավվում գործունեության մեջ
  • Ուսումնական նյութերի պատրաստման ընթացքին ակտիվ մասնակցություն
  • Թիմային խաղերի, աշխատանքի ընկալում
  • Ստեղծած նյութերի պահպանում, խնամք
  • Մտածողության, երևակայության, ուշադրության զարգացում
Continue reading “Ուսումնական նյութեր` մեր ձեռքերով”
Posted in 2017-2018ուստարի, Նախագծային շաբաթ. կրթահամալիրի տոն, Ուսումնական նախագծեր, Ուսումնական նյութ, Ուսումնական նյութեր` մեր ձեռքերով, Սեբաստացու օրեր, Սովորողներ

Ուշադրության խաղ

Հյուսիսային դպրոցի ավագ ճամբարականները օգնեցին պատրաստել ուշադրության խաղ կրտսեր ճամբարականների համար:

Օգնական` Աննա Օհանյան

Posted in 2017-2018ուստարի, Ուսումնական նախագծեր, Ուսումնական նյութ, Ուսումնական նյութեր` մեր ձեռքերով

Ուշադրության խաղ

Երկարացված օրվա ընթացքում ավագ ճամբարականներն օգնեցին պատրաստել հետաքրքիր, ուշադրության խաղ` կրտսերների համար:

Ահրաժեշտ նյութերը`

  • Սպունգ
  • Հյութի ձողիկներ
  • Վատման
  • Գունավոր մատիտներ
  • Փայտե ձողիկներ
  • Մկրատ
Posted in 2017-2018ուստարի, Ուսումնական նախագծեր, Ուսումնական նյութեր` մեր ձեռքերով

Ուսումնական նյութեր` մեր ձեռքերով

Երկարացված օրվա ճամբարում ճամբարականների հետ պատրաստելու ենք ուսումնական նյութեր և կիրառելու ենք:

Մասնակիցներ` 1-4-րդ դասարանների սովորողներ

Նախագծի ընթացքը` ամբողջ ուսումնական տարին

Նպատակը` ուսումնական նյութերի ստեղծում`մեր ձեռքերով:

Խնդիրները`

  • Տարատարիք ճամբարականների ներգրավվում գործունեության մեջ
  • Ուսումնական նյութերի պատրաստման ընթացքին ակտիվ մասնակցություն
  • Թիմային աշխատանքի ընկալում
  • Ստեղծած նյութերի պահպանում, խնամք
  • Մտածողության, երևակայության, ուշադրության զարգացում

 

 

Կատարած աշխատանքները`

Ուշադրության խաղ

Երկարացված օրվա ընթացքում ավագ ճամբարականներն օգնեցին պատրաստել հետաքրքիր, ուշադրության խաղ` կրտսերների համար:

Ահրաժեշտ նյութերը`

  • Սպունգ
  • Հյութի ձողիկներ
  • Վատման
  • Գունավոր մատիտներ
  • Փայտե ձողիկներ
  • Մկրատ

Գույն+հաշիվ 

Երկարացված օրվա ճամբարականները պատրաստեցին փոքրիկ գնդիկներ գունավոր պլաստիլինից, հետո առանձնացրեցին ըստ գույների, իսկ առանձնացնելուց հետո հաշվեցին յուրաքանչյուր բաժակի գնդիկները: