Posted in Համագործակցային նախագծեր, Ուսումնական նյութեր` մեր ձեռքերով, Սովորող-սովորեցնող նախագիծ, Ինքնաշեն, կառուցողկան խաղեր

Ինքաշեն խաղեր

Հյուսիսային դպրոցի 1-2 դասարանի հետ պատրաստեցինք ինքնաշեն, մաթեմատիկական խաղ: Այս խաղի միջոցով 5 տարեկանները հեշտությամբ պատկերացրեցին նախորդ և հաջորդ թվերը:

Ֆիլմերը՝ Կարինե Խառատյանի

Posted in 2021-2022 ուստարի, Տեխնոլոգիա, կերպարվեստ, Ինքնաշեն, կառուցողկան խաղեր

Ինքնաքանդակ

Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկանները կավով ծեփեցին իրենց ընկեր Ալիսի օգնությամբ:

Անհատական կախազարդեր սովորողների ձեռքերով։

Ֆիլմը՝ Ալիս Գևորգյանի

Posted in 2021-2022 ուստարի, Մայիսյան հավաք, Տեխնոլոգիա, կերպարվեստ, Ամենամյա մայիսյան 17-րդ հավաք, Ես կարողանում եմ, Ինքնաշեն, կառուցողկան խաղեր

Պլաստիլինե կերպարներ

5 տարեկանները Մայիսյան 17 հավաքի շրջանակներում պլաստիլինից ինքնաշեն կերպարներ ստեղծեցին՝ օգտագործելով վառ գույներ:

Հրաշալի ինքնաշեն կերպարներ են ստացվել:

Ուսուցչի օգնական՝ Քրիստինե Գրիգորյան

Continue reading “Պլաստիլինե կերպարներ”
Posted in 2021-2022 ուստարի, Մայիս ամսվա նախագծեր, Մայիսյան հավաք, Սովորող-սովորեցնող նախագիծ, Ամենամյա մայիսյան 17-րդ հավաք, Ինքնաշեն, կառուցողկան խաղեր

Համագործակցային աշխատանք. Սովորող-սովորեցնող նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ և 1.2 դասարան, ղեկավար՝ Կարինե Խառատյան

Օրը՝ 06.05.2022
Ժամը՝ 09:20-10:00
Օրը՝ 13.05.2022
Ժամը՝ 09:20-10:00

Նախագծի նպատակը

  • Ուսումնական նյութերի, խաղերի ստեղծում
  • Տարբեր նյութերով աշխատանքների իրականացում
  • Ինքնուրույնության ձեռքբերում
  • Ծանոթացում երկրաչափական պակտերների հետ
  • Համագործակցություն
  • Թիմով աշխատելու հմտության ձեռքբերում

Արդյունքում՝ կստեղծենք ուսումնական խաղեր և կխաղանք:

Posted in 2021-2022 ուստարի, «Ձոն» մայրիկին, Ձոն նախագիծ, Տեխնոլոգիա, կերպարվեստ, Բնագիտական նախագիծ, Բնագիտատեխնիկական ստուգատես, Ինքնաշեն, կառուցողկան խաղեր

Մայրիկատոն. ցուցահանդես

«Ձոն» նախագծի ավարտին սովորողները մայրիկներին նվիրեցին իրենց պատրաստած ինքնաշեն թաղարները և մայրիկների դիմանկարները:

Posted in 2021-2022 ուստարի, Մարտիկ, Ստուգատեսներ, Ամսիկներ, Ինքնաշեն, կառուցողկան խաղեր

Ինքնաշեն ուսուցողական խաղեր

Այս անգամ էլ 5-6 տարեկանների ստուգատեսի ընթացքում պատրաստեցինք ինքնաշեն ուսումնական խաղեր: Խաղը պատրաստելու համար օգտագործեցինք բաժակներ և ամրակներ:

Ուսուցչի օգնական՝ Քրիստինե Գրիգորյան

Posted in 2021-2022 ուստարի, «Ձոն» մայրիկին, Ձոն նախագիծ, Մարտիկ, Ստուգատեսներ, Ամսիկներ, Ինքնաշեն, կառուցողկան խաղեր

Ինքնաշեն թաղարներ

Այս ստուգատեսի ընթացքում 5-6 տարեկանները ձևավորեցին, ներկեցին թաղարները, որոնք «Ձոն» նախագծի ընթացում նվիրելու են մայրիկներին: Բույսերը արմատակալելուց հետո, խնամքով տեղավորելու ենք հողով լի թաղարների մեջ և ամբողջացնեք այս գեղեցիկ աշխատանքը: Յուրաքանչյուր սովորող ներկել է իր թաղարը իր նախընտրած գույներով և պատկերներով. ստացվել են գեղեցիկ, յուրօրինակ աշխատանքներ:

Continue reading “Ինքնաշեն թաղարներ”
Posted in 2021-2022 ուստարի, Նոյեմբերիկ, Ստուգատեսներ, Տեխնոլոգիա, կերպարվեստ, Ամսիկներ, Երաժշտություն, Ինքնաշեն, կառուցողկան խաղեր, Լիսիցյանական շաբաթ. «Տիկնի պսակ»

Լիսիցյանական շաբաթ․ «Տիկնի պսակ» 

Սաները, օգտագործելով փայտե գդալ, թերել, կոճակներ, կտորներ, պատրաստեցին տիկնիկներ՝ հարս և փեսա։ Հետո տիկնիկներով երգեցին հարսանեկան երգեր։

Continue reading “Լիսիցյանական շաբաթ․ «Տիկնի պսակ» “
Posted in 2021-2022 ուստարի, 5 տարեկաններ, Նոյեմբեր ամսվա նախագծեր, Նոյեմբերիկ, Ստուգատեսներ, Տեխնոլոգիա, կերպարվեստ, Ամսիկներ, Ինքնաշեն, կառուցողկան խաղեր

«Նոյեմբերիկ» ստուգատես. պլաստիլինե կերպարներ

Այսօր կրկին հինգշաբթի է` 5 տարեկանների ստուգատեսի օրն է: Այս անգամ միասին պատրաստեցինք պլաստիլին: Սաները խառնեցին բոլոր բաղադրիչները և ստացան անվնաս, անչափ փափուկ, գունեղ պլաստիլին: Իսկ պլաստիլինից ծեփեցին բանջարեղենային, մրգային կերպարներ: Արդյունքում ստացվեցին շատ գեղեցիկ կերպարներ:

Տեխնոլոգ` Տաթև Աթոյան