Posted in 2022-2023 ուստարի, «Բարձունքի հաղթահարում» նախագիծ, «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ, Հակաբացիլ Կոմիտաս, Ուս. ճամփորդություններ, Սովորողներ

Հակաբացիլ Կոմիտասը բարձունքին

Վայրը՝ Արզական և Նեղուցի վանք
Հեռավորություն՝ 50կմ
Ժամանակ ՝ 54 րոպե
Մասնակիցներ՝ 
Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիներ
Օրը՝ 
01․06․2023
Մեկնումը՝ 
09։30
Վերադարձը՝ 
16։00
Եղանակը՝ ըստ mes.am-ի
Պատ
ասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Անուշ Աթայան, Կարինե Խառատյան

Օգնական՝ Ռոզա Մելիքյան, Սուսաննա Պետրոսյան, Անահիտ Կիրակոսյան
Երթուղի՝ Երևան-Վերին Պտղնի-Ջրաբեր-Արզական

Continue reading “Հակաբացիլ Կոմիտասը բարձունքին”
Posted in 2022-2023 ուստարի, «Բարձունքի հաղթահարում» նախագիծ, «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ, Ուս. ճամփորդություններ

Բարձունքի հաղթահարում. Օշական, Դիդի Կոնդ

Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիները այցելեցին Օշականի սբ․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, այնուհետև հաղթահարեցին Դիդի Կոնդ բարձունքը։

Posted in 2022-2023 ուստարի, «Բարձունքի հաղթահարում» նախագիծ, «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ, «Բլբլան» ռադիո

«Բլբլան» ռադիո

Այսօր Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիները ճամփորդում են և ներկայացնում են ճամփորդական լուրեր։ Սովորողները այցելեցին Օշական, այնուհետև հաղթահարեցին Դիդի Կոնդ բարձունքը։ Բարձունքի հաղթահարման ողջ ընթացքում սովորողները պատում էին իրենց տպավորությունների մասին։

Posted in 2022-2023 ուստարի, «Բարձունքի հաղթահարում» նախագիծ, «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ, Ուս. ճամփորդություններ, Սովորողներ

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ․Մաշտոցների բարձունք

Վայրը՝  Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք
Օր՝ սեպտեմբերի 23
Մեկնում՝ ժ. 9:30
Վերադարձ՝ ժ. 16:30
Մեկնարկի վայր՝ Հյուսիսային դպրոց, ժամը՝  9:30
Վերադարձը՝ Հյուսիսային դպրոց  ժամը՝ 16:30
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի  2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ:

Երևան- Սևան հեռավորությունը՝ 66,2 կմ, 1ժ 8ր

Continue reading “«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ․Մաշտոցների բարձունք”
Posted in 2021-2022 ուստարի, «Բարձունքի հաղթահարում» նախագիծ, «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ, Համբարձման ծես, Մայիսիկ, Սովորողներ, Ստուգատեսներ, Ամենամյա մայիսյան 17-րդ հավաք, Ամսիկներ

Համբարձման ծեսով բարձունքի հաղթահարում

Հրաշալի, հագեցած, գեղեցիկ օր Ապարանում։ Ընկեր Արմենուհու հետ գեղեցիկ Համբարձման ծես նշեցինք և բարձունք հաղթահարեցինք. երգով, պարով բարձրացանք Ապարանի Թուխ Մանուկ եկեղեցին։

Սովորողները ծնողների հետ հավաքեցին ծաղիկներ, հյուսեցին ծաղկային պսակներ, յոթ աղբյուրից ջուր հավաքեցին, յոթ քար լցրեցին, երգեցին, պարեցին, վիճակ հանեցին, բարձունք հաղթահարեցին։

Քրիստինե Գրիգորյան, Արմենուհի Թամոյան

Posted in 2021-2022 ուստարի, «Բարձունքի հաղթահարում» նախագիծ, «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ, Մայիս ամսվա նախագծեր, Մայիսյան հավաք, Ուս. ճամփորդություններ, Սովորողներ

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

Բարձունքի հաղթահարում ուսումնական նախագիծ
Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր, Թուխ Մանուկ եկեղեցու բարձունք ծովի մակարդակից 1970 մետր բարձրության վրա
Օրը՝ Մայիսի 27

Մասնակիցներ`
Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, ծնողներ, դասավանդողներ

Ճամփորդության երթուղին
Երևան- Ապարանի հուշահամալիր — Լուսագյուղ — Թուխ Մանուկ

Նպատակը և խնդիրները

  • Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքը, բնակավայրը
  • Ճանաչողական հմտությունների ձևավորում սովորողների մոտ
  • Զարգացնել բարձունք հաղթահարելու կարողությունների ձևավորում
  • «Համբարձման ծես» նախագծի ամփոփում
  • Խմբով աշխատելու և ճամփորդելու կարողությունների ձևավորում և զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները

Advertisementsabout:blankREPORT THIS AD

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Սովորողները`
• Ծնողների և մեծերի օգնությամբ տեղեկությունների հավաքում բնակավայրի, բարձունքի մասին:
• Ճամփորդական կանոնների մշակում:
• Տեղում հանրօգուտ աշխատանքի կատարում

Նախապատրաստական փուլ

ինչպես են պատրաստվում ճամփորդությանը (ճամփորդական կանոններ, հանդերձանք, ուսապարկի պարունակություն, բժշկական արկղիկ): Ծնողների, ուսուցչի օգնությամբ սովորողները նախապես ծանոթանում են եղանակի տեսությանը:

Ճամփորդության ընթացքում հաղթահարել նախատեսված բարձունքը։ Կատարել հանրօգուտ աշխատանք։

Ամփոփումը՝
Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոպատումներով, տեսաֆիլմերով, որոնք կամփոփենք դասարանական բլոգում։

Posted in 2021-2022 ուստարի, 5 տարեկաններ, «Ուսումնական Ագարակ» նախագիծ, «Բարձունքի հաղթահարում» նախագիծ, «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ, Ուս. ճամփորդություններ, Ուսումնական Ագարակ նախագիծ

«Ուսումնական Ագարակ» նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Օրը՝ , հոկտեմբերի 1, ժամը՝ 10։00-11։00

Նախագծի պատասխանատուներ՝ Անուշ Աթայան, Մանե Հարությունյան, Էդմոն Փաշինյան, Դավիթ Խալաթյան

Continue reading “«Ուսումնական Ագարակ» նախագիծ”
Posted in 2021-2022 ուստարի, «Բարձունքի հաղթահարում» նախագիծ, «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ, Ուս. ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդություն Ապարանի ջրամբար

https://www.google.com/maps/dir/Raffi+St,+Yerevan,+Armenia/Jrambar,+Armenia/@40.3341178,44.2755122,11z/data=!3m1!4b1!4m14!4m13!1m5!1m1!1s0x406abdc2a871804f:0x3ab2859099e9329!2m2!1d44.4481114!2d40.1742376!1m5!1m1!1s0x40402b75e8eb3657:0x89f6b08e9f681da3!2m2!1d44.4378465!2d40.4823379!3e0

ՎայրըԱրագածոտնի մարզ, Ապարանի ջրամբար

Օրը` սեպտեմբերի 25, 2021

Մեկնում` ժամը՝ 10։00 Ս.Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձ` 15:30-16։00 սահմանում Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1, 1.2 դասարանների սովորողներ, 5 տարեկաններ, ծնողներ

Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Կարինե Խառատյան, Անուշ Թորոսյան, Արմինե Մակվեցյան, Անուշ Աթայան, Մանե Հարությունյան

Նպատակը՝

  • Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը

Խնդիրները՝

  • Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, գործելու, տեղանքին ծանոթանալու, խնամելու, տեղանքում կողմնորոշվելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում,
  • Տեսածի, լսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողությունների ձևավորում:

Նախապատրաստական աշխատանք․ զրույց-քննարկում

  • Ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրեր ցուցակի կազմում,
  • Խմբով ճամփորդելիս պատասխանատվության ստանձնում,
  • Առաջին օգնության տարրական կանոնների մասին,
  • Միջավայրի ուսումնասիրություն, մաքրման աշխատանքի իրականացման մասին
  • Քարտեզի ուսումնասիրություն (համեմատել Երևանի և նշված վայրի ջերմաստիճանները, ճանապարհների հեռավորությունները՝ մեքենայով)։

Նախագծի ընթացք

  • Մեկնում,
  • Տեղանքի ուսումնասիրություն,
  • նախաճաշի կազմակերպում,
  • եղևնիների բացատում նկարչական պլեների կազմակերպում,
  • քայլք ջրամբարը տեսնելու,
  • օրվա ավարտին՝ ծիսական երգ-պար,
  • վերադարձ։

Ամփոփում

  • Պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը։
  • Ստեղծված նյութերը հրապարակել դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Ախտահանող միջոցներ (ալկոգել, սպիրտ)
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Գուաշ, ջրաման, վրձիններ, թուղթ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ
  • Կողմնացույց

Ճամփորդ սեբաստացին

  • չի ուշանում
  • չի տրտնջում
  • չի հոգնում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • կարգապահ է
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում
  • իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր։

Ճամփորդական ուղեցույց