Posted in 2021-2022 ուստարի

Ուսուցչի կամավոր ատեստավորման մասին

Ի՞նչ է փոխանցելու այս ատեստավորումը ուսուցչին։ Կարծում եմ՝ ոչինչ։ Անգիր սովորած թեստերը չեն կարող հմտություն, կարողություն և մասնագիտական աճ փոխանցել։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ուսուցիչները պարբերաբար մասնակցում են սեմինարների, քննարկումների, որոնք կարծում եմ ավելի արդյունավետ են։ Թեստերը մանկավարժական մեթոդներ, ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ և հետաքրքիր դարձնելու ոչ մի նպատակ չեն հետապնդում։ Ինքնակրթությունը, ցանկությունն ավելին իմանալու, սովորելու ավելի կարևոր է։

Ես սիրով կմասնակցեմ նորարական, մանկավարժական մեթոդներ փոխանցող սեմինարներին, որոնք օգտակար են և՛ ուսուցչի, և՛ սովորողի համար, և որոնք կարող եմ իրագործել դասարանում։