Posted in Սովորողներ

Ուսպլանի քննարկում

5 տարեկանների ուսումնական պլանում նշված է, որ դասարանում սովորողների թիվը 20-25 է, բայց կրթահամալիր բոլոր դպրոցներում դասարանները գերծանրաբեռնված են՝ 30 և ավելի սովորողներով, ինչը աշխատանքը ավելի է դժվարացնում, քանի որ 5 տարեկանների դեպքում խնամքը ավելի շատ է։

Նաև նշված չէ, որ 5 տարեկանները չունեն աշնանային, գարնանային արձակուրդ։ Սակայն կարծում եմ, որ 5 տարեկանները նույնպես պետք է ունենան արձակուրդ, քանի որ սովորողների մեծ մասը օգտվում է երթուղայիններից, իսկ այդ ժամանակ երթուղայինները չեն գործում, և այդ սովորողները ստիպված մնում են տանը։