Posted in 2021-2022 ուստարի, Ուսումնական գրականություն

Հովհաննես Թումանյան «Առաջին ձյուն»

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Posted in 2021-2022 ուստարի, Մեդիատեխնոլոգիա, Սովորող-սովորեցնող նախագիծ

Սովորող-սովորեցնող նախագիծ

Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանի սովորողները 5 տարեկաններին սովորեցրին Paint ծրագրի գործիքները։