Posted in 2021-2022 ուստարի, Մարտ ամսվա նախագծեր, Մարտիկ, Ստուգատեսներ, Ամսիկներ

«Հեծանիվներով ու ինքնագլորներով» բացօթյա մարզական ստուգատես

Օրը՝ 31.03.2022
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ
Վայրը՝ դպրոցի հարակից մարզադաշտ
Պատասխանատուներ` Անուշ Աթայան, Քրիստինե Գրիգորյան
Նպատակը՝ հեծանվով, ինքնագլորով մարզական ստուգատեսի անցկացում, սաների մարզական կարողությունների դիտարկում:

Խնդիրները՝

  • Հեծանիվ, ինքնագլոր վարելու կարողության դիտարկում, գրանցում.
  • Մարզական գործունեությանը նախապատրաստվելու կարողության զարգացում /համապատասխան մարզահագուստ, մարզակոշիկներ, պաշտպանիչ գլխարկ/
  • Անվտանգության, հիգիենայի կանոնների պահպանում.

Ընթացքը.
Ստուգատեսը կիրականացնենք դպրոցի հարակից մարզադաշտում։ 5-6 տարեկանները կհագնեն իրենց գունավոր շապիկները, մարզակոշիկները, կվերցնեն ինքնագլորները, հեծանիվները և վարելով կգնան դեպի մարզադաշտ։ Ստուգատեսը կսկսենք նախավարժանքով, այնուհետև սովորողները կցուցադրեն հեծանիվ և ինքնագլոր վարելու իրենց հմտությունները՝ կանգնակների շրջանցումով։ 
Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:

Leave a comment