Posted in 2021-2022 ուստարի, Հունիսիկ, Ստուգատեսներ, Ամսիկներ

«Հակաբացիլ Կոմիտաս» երաժշտական ստուգատես

Օրը՝ 02.06.2022
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Անուշ Աթայան, Քրիստինե Գրիգրյան
Երաժշտության դաստիարակ` Արմենուհի Թամոյան
Իրականացման վայր՝ Հյուսիսային դպրոցի ներքին բակ
Նպատակը` սովորողների երաժշտական կարողությունների ներկայացում

Խնդիրները՝

  • երաժշտության միջոցով սովորողներին հաղորդակից դարձնել ազգային մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
  • երգի ուսուցման և կատարման միջոցով զարգացնել սովորողների ստեղծագործական երևակայությունը,
  • սովորողների գեղագիտական ճաշակի ձևավորում:

Նկարագրություն՝
Երաժշտության դաստիարակը և դասվարը ցանկից ընտրում են 5-6 տարեկաններին արդեն իսկ ծանոթ կոմիտասյան այն երգերը, որոնք ներկայացնելու են խաղ-բեմականացմամբ` օգտագործելով շրխկաններ, երաժշտական գործիքներ:

Կոմիտասյան երգեր, խաղերգեր, ծիսական երգեր՝

Leave a comment