Posted in 2017-2018ուստարի, Մանկավարժական աշխատողների վերապատրաստում

Քնկոտ ծորակը

Արթնացա վաղ առավոտյան, գիշերվա ժամը 2-ին, աքաղաղն արդեն պատրաստվում էր քնել ու սկսեց ծուղրուղու կանչել: Լսում էի ծորակից թափվող ազատ կաթիլների ձայնը: Սկսեցի հաշվել՝ մեկ, տասնչորս, վաթսունմեկ…Մոտեցա ծորակին, բարևեցի: Ծորակը սկսեց լաց լինել: Նա դժգոհում էր, որ ամբողջ կյանքում աշխատել է ու չի քնել: Ծորակին տեսնելու համար ես շատ փոքրիկ էի, դրա համար լվացարանի մոտ քաշեցի տատիկիս նվիրած ոտքերով բազմոցը: Բարձրացա, նստեցի ծորակի կողքին, սկսեցի պատմել իմ երազանքների մասին, որ ես ցանկանում եմ ունենալ մեծ, երկնագույնածովակապտավուն գնդակ, որ այն թռչկոտի, որ թռչկոտելիս ձայն հանի, բայց որ ձայնը անգույն լինի, որ գույնն էլ երկնագույնածովակապտավունին շատ մոտ լինի…Մեկ էլ տեսնեմ ծորակը փակեց իր փոքր աչքերը, որոնք իմ գլխից երկու անգամ մեծ էին ու քնեց: Գիտեք, ես արդեն շատ-շատ մեծ եմ, ամեն առավոտ, գիշերվա 2-ին սպասում եմ, երբ է արթնանալու քնկոտ ծորակը, որ պատմեմ, վերջացնեմ, որ երկնագույնածովակապտավուն գնդակ չեմ ուզում, այլ…