Posted in 2017-2018ուստարի, Ուսումնական գրականություն

Փիսոն

ՓԻՍՈՆ

Փիսոն, փիսոն մլավան,

Թավրիզ թողեց, փախավ Վան,

Լեզուն թաթխան, երկար պոչ,

Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

Դ. Սոկոլով «Մանուշակագույն փիսոն»

Մանուշակագույն փիսոն

Մանուշակագույն փիսոն միայն Լուսնի լույսի տակ էր  թաթերը լվանում:
_Ախր ի~նչ անեմ ես սրան,- բեղերն էր շարժում խեղճ մայր – կատուն,- նայում ես` խելքը տեղն է, բայց ուզածն ինչ է, չեմ հասկանում, միայն լուսնի լույսի տակ, ու վե’րջ: Որքան ուզում ես գլխին ավետարան կարդա, օգուտ չունի:
_Ի~նչ ես սրան երես տալիս,- մռնչում էր վարազը,- պետք է դրա ականջները մի լավ ոլորել: Սրա~ն տես, մյուս փիսոները փիսոյի նման են, իսկ սրան  լուսնի լույս է պետք:
_Նա պարզապպպես հիմմմար է,- կռռում էր ագռավը,-  գլխում մի կոպպեկի խելք չկա: Կմեծծծանա, արևի տակկկից տուն չի գա:
Մանուշակագույն փիսոն միայն լուսնի լույսի տակ էր  թաթերը լվանում:
Լուսինը մեծ էր, սպիտակ ու փայլուն:
_ Փիսո ջան,-ասում է Լուսինը,- դու ինչո՞ւ ես մանուշակագույն:
_ Փիսոներն ուրիշ ի՞նչ գույնի են լինում,- զարմանում է փիսոն:
_  Ես մի եղբայր ունեմ,- ասում է Լուսինը,- նա շատ մեծ է,  կարմիր ու տաք: Ուզո՞ւմ ես նրան տեսնել:
_Նա նմա՞ն է քեզ: Իհարկե, ուզում եմ:
_Դե որ այդպես է, երբ ես երկնքում կհալվեմ, դու չքնես, մի քիչ համբերիր: Նա է~ն սարի ետևից դուրս կգա և իմ տեղը կգրավի:
Առավոտ շուտ փիսոն տեսավ Արևին:
_Վա~յ, դու էս ինչքան տաք ես,-կանչեց փիսոն:_ Իսկ ես քո քույր Լուսնին  եմ ճանաչում:
_Երբ նրան հանդիպես, կասե՞ս, որ ես իրեն բարևում եմ, _ ասում է Արևը, _ թե չէ մենք համարյա չենք հանդիպում:
_Իհարկե:Մանուշակագույն փիսոն հիմա թաթերը Արևի տակ է լվանում,  նույնիսկ կարողանում է օճառով լվացվել:
Posted in 2017-2018ուստարի, Գրական ակումբ

ԾԻԾԱ՛Ղ: Վիլյամ Սարոյան

— Դուք ուզում եք, որ ես ծիծաղե՞մ:
Նա իրեն միայնակ և անզոր էր զգում դատարկ դասարանում, բոլոր տղաները տուն էին գնում՝ Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, նրանք բոլորը քայլում էին Հարավային Խաղաղականի երկաթգծի երկայնքով՝ ծիծաղելով, խաղալով, իսկ Միսս Ուիսիգի այս խելացնոր միտքը տանջում էր իրեն: Continue reading “ԾԻԾԱ՛Ղ: Վիլյամ Սարոյան”